Իրանը չգիտի անհետացած ամերիկացի Ռոբերտ Լևինսոնի գտնվելու վայրը` հաղորդում է Assocated Press-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալիրեզա Միրյուսեֆի հայտարարությանը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ի իշխանությունները պետք է պատասխան տան այս հարցի համար՝ այն դեպքում, երբ Իրանում «դեռևս փորձում են գուշակել, թե ինչէ տեղի ունեցել»:
Ավելի վաղ The New York Times թերթը հաղորդել էր, որ «Բազովի էլեմենտ» ռուսական ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան իբր օգնել է ԱՄՆ-ին գտնել Իրանում կորած Ռոբերտ Լևինսոնին: Դերիպասկան այս տեղեկատվությունն անվանել է «անհեթեթություն»: