Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլան, հայտարարել է իր ավագ քրոջ՝ Գուլնարայի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին: Վերջինս նրան մեղադրել է թմրանյութեր կիրառելու և կոռուպցիոն սխեմաներում մասնակից լինելու մեջ:
«Վերջին ժամանակներս մենք ստացել ենք մեծ թվով խնդրանքներ ԶԼՄ-ներից` մեկնաբանել Գուլնարա Քարիմովայի մեղադրանքները, որոնք առաջ է քաշել իմ և իմ ամուսնու դեմ»,- գրել է Ուզբեկստանի նախագահի կրտսեր դուստրն իր բլոգում:
Ավելի վաղ նրա քույրը Twitter-ում և թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում ասել է, որ Լոլան թմրանյութ է կիրառել իր զբոսանավում և ամուսնու ` գործարար Տիմուր Տիլյաևի հետ վերահսկում է «Աբու Սահի» շուկան, որի ամսական շրջանառությունը կազմում է 20 միլիոն դոլար: