21-ամյա մոդել Բելա Հադիդը լուսանկարվել է Vogue Mexico հուլիսյան պարբերականի համար՝ զարդարելով դրա շապիկը։
Ֆոտոշարքի առաջին լուսանկարն արդեն հրապարակվել է Vogue Mexico-ի Instagram-ի էջում։
Ֆոտոթեստի հեղինակն է Chris Colls-ը։ Պարբերականի շապիկին Բելայի սև-սպիտակ լուսանկարն է, որտեղ մոդելը գրեթե առանց շպարի է։ Նրա մազերը հետ են սանրած, իսկ հագին միայն մարզաշապիկ է։








































