Հավայան կղզիներում Երկրի նոր ճեղքեր են հայտնվել։ Ականտեսների խոսքով՝ զգալի չափերով ճեղքերի քանակն օրսըստօրե մեծանում է։ Ավելին, արդեն առկա ճեղքերը ևս մեծանում են։
Նոր խորությունների ձևավորման ընթացքում հողից գոլորշու ամպեր են դուրս գալիս։ Տեղի բնակիչները հայտարարել են, որ ճեղքերի ներսում ջերմաստիճանը 124 աստիճան է։ Դրանց խորությունն այնքան մեծ է, որ հատակը չի երևում։
Ցանկացած պահի հողը կարող է ավելի քան 60 ֆուտ խորությամբ փոսն ընկնել։ Կատարվածից պարզ է դառնում, որ Հավայան կղզիներում սարսափելի գործընթացներ են տեղի ունենում, որոնք առաջիկայում չեն ավարտվի։









































