Թուրքիան կշարունակի «ազատագրել սիրիական հողերը», որպեսզի փախստականները կարողանան անվտանգ այնտեղ վերադառնալ։ Այս մասին ընտրություններից հետո Անկարայում իր կողմնակիցներին հղված ուղերձում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաև խոստացել է առավել վճռական պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, փոխանցում է Reuters-ը։
Հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքում Էրդողանը ստացել է ձայների 53․4 տոկոսը։









































