Լաս–Վեգասում, աճուրդում, 550 հազար դոլարով օրիգինալ բլաստեր է վաճառվել, որը Հարիսոն Ֆորդը օգտագործել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Աճուրդը կազմակերպել էր Julien’s Auctions աճուրդի տունը։

Ձեռքի բլաստերը պատրաստվել էր հատուկ «Աստղային պատերազմներ. Ջեդայի վերադարձը» ֆիլմի համար, որը էկրաններին է բարձրացել 1983 թվականին։

Զենքը հիմնականում փայտից էր պատրաստված և ավելի քան երեսուն տարի գտնվել է ֆիլմի բեմադրող նկարիչ Ջեյմս Շոպպեի հավաքածուում։ Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը։
Ատրճանակը գնել է հազվագյուտ իրեր հավաքող Ripley’s Believe It Or Not ֆրանչայզեր–ընկերությունը։









































