Իրանի իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է լրտեսության մեջ` Մեծ Բրիտանիայի MI6 հետախուզական ծառայության համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ կասկածյալը բրիտանական հետախուզական ծառայությունների հետ կապի մեջ է մտել 11 անգամ:
Տղամարդը խոստովանել է իր մեղքը:
Լոնդոնում ԱԳ նախարարության մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: