Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Հայաստանում արդեն սկսել է գործել ամոթի ինստիտուտը․ Քննարկում «Առաջինում»

Իրավապահների ընդամենը մի քանի օրվա ինտենսիվ աշխատանքի և նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ առնչություն ունեցող անձանց ունեցվածքի և սեփականության մի քանի փոքր խուզարկությունները պարզեցին, թե Հայաստանում ինչ ծավալի գողություններ են կատարվել և ինչպիսին են կլեպտոկրատիայի մասշտաբները: Շղթան բավականին արատավոր է և ընդգրկուն:

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո վստահության տոտալ ճգնաժամ է առաջացել տեղական իշխանիկների հանդեպ: Մարդիկ ցանկանում են օր առաջ ազատվել այն համայնքապետներից, որոնք տարիներ շարունակ թալանել և նվաստացրել են մարդկանց:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, փաստաբան Հովիկ Արսենյանը և հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Նեդոլյանի խոսքով՝ միայն ուրախությունն այն բանի համար, որ ճակատագրի անիվը փոխվում է, և հարուստները կործանվում են, երկարաժամկետ էֆեկտ չի տա: Նրա կարծիքով՝ որպեսզի իսկապես բացվի ամբողջ կծիկը և լինի իսկապես սոցիալական փոփոխություն, պետք է ռեֆորմների միջոցով կազմվեն շահառուների զանգվածային խմբեր:

Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ ռեսուրսը չի բավարարի, եթե բոլոր օդիոզ, մաֆիոզ դեմքերի տները գնան խուզարկելու. «Իսկ ինչպե՞ս բոլորին կարգի հրավիրեն: Կարծում եմ պահն է, որ ով թաքուն բան ունի գողացած ու դոշակի տակ պահած, պետք է ինքնախոստովանության և ապաշխարհելու ձև գտնի: Հայաստանում արդեն սկսել է գործել ամոթի ինստիտուտը… Մանվել Գրիգորյանն ու իր ընտանիքը ամոթով են նայելու այս հասարակության աչքերին: Ամոթի զգացումը դարձել է բարոյական նորմ»:

Արսենյանի խոսքով՝ պետք է առաջնորդվենք մեր օրենսդրությամբ և պահպանենք օրինականությունը: «Եթե հաղորդումներ լինեն հանցագործության մասին, համոզված եմ, մեր պետության իրավապահ համակարգը ի զորու է այդ բոլոր գործողությունները կատարելու: Իրավապահ համակարգում կարող ուժեր կան այդ բոլոր գործողությունները կատարելու համար»,- նշեց փաստաբանը:

Նա նաև ընդգծեց, որ այժմ Ժողովուրդը, պետությունը և իրավապահ համակարգը լծված են մի նպատակի՝ կայունացնել մեր պետությունը, ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում