Վերջին մի քանի ամիսների ընթացքում ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան իր երկրպագուներին շատ լուսանկարներ է ցույց տվել Կոնստանտին Մելաձեի հետ: Շատ հավանական է, որ երգչուհին որոշել է, որ այլևս իմաստ չունի թաքցնել իրենց ամուսնությունը, քանի որ իրենց հարաբերություններն արդեն վաղուց են քննարկվում: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:

Եվ չնայած երգչուհու բլոգում հազվադեպ են ամուսնու հետ նկարներ հայտնվում, Instagram Stories-ում նման կադրեր ավելի հաճախ է նա հրապարակում: Օրինակ վերջերս երգչուհին ամուսնու հետ «տնային» լուսանկար էր հրապարակել:

Նկարում ամուսինները տնական միջավայրում են, բազմոցին պառկած: Նման լուսանկարներ երգչուհին երբեք չէր հրապարակել:








































