Facebook սոցկայքը փորձնական նախագիծ է թողարկել, որը խմբերի ադիմինիստրատորներին թույլ է տալիս գումար գանձել որոշ նյութերի համար, հաղորդում է CNET պորտալը։
Խմբեր ստեղծողներն օգտատերերին կարող են էքսկլյուզիվ կոնտենտի վճարովի հետևորդ դարձնել։ Ծառայությունը կարժենա ամսական 4․99-29․99 դոլար։
Խմբերի հարցով մշակումների Facebook-ի ստորաբաժանման տնօրեն Ալեքս Դեյվն ասել է, որ ներկայում փորձնական նոր համակարգը գործածում են սոցկայքի փոքր թվով հանրություններ։









































