Դպրոցականը, ով ուրբաթ օրը կրակ է բացել ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենտենիալ քաղաքի միջնակարգ դպրոցում, մտադրվել էր սպանել իր ուսուցչին, սակայն վերջինիս հաջողվել է ճիշտ ժամանակին լքել դպրոցը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես հաղորդել է նահանգի Արապահո շրջանի շերիֆ Գրեյսոն Ռոբինսոնը, տուժել է 2 մարդ: Նրանցից մեկը ծայրահեղ վիճակում գտնվում է հիվանդանոցում: Հրաձիգը մահացած է հայտնաբերվել դեպքի վայրում: Ենթադրաբար, նա ինքնասպանություն է գործել:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործը դպրոց է մտել որսորդական հրացաններով և շրջել դպրոցի միջանցքներով ու դասարաններով՝ ուսուցիչներից մեկին գտնելու համար: Իմանալով այդ մասին՝ ուսուցիչը լքել է դպրոցի շենքը: Չգտնելով վերջինիս՝ դպրոցականը կրակ է բացել հասակակիցների վրա:
Ռոբինսոնը նշել է նաև, որ միջադեպից հետո դպրոցում շիշ է հայտնաբերվել՝ հավանաբար դյուրավառ հեղուկով: Այժմ ոստիկանները փորձում են հասկանալ՝ արդյոք դա կապվա՞ծ է միջադեպի հետ:









































