ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը իր ընտանիքին հսկող ԱՄՆ Հատուկ ծառայությանը տեղեկացրել է դերասան Փիթեր Ֆոնդայի կողմից իր տղայի նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասին,– հաղորդում է Daily Caller-ը։
Չորեքշաբթի օրը, խոսելով ԱՄՆ հարավային սահմանին անլեգալների ընտանիքներին երեխաներից բաժանելու պրակտիկայի մասին, Ֆոնդան իր Twitter-ում գրել է. «Մենք պետք է Բերոն Թրամփին պոկենք իր մոր ձեռքից և պեդոֆիլների հետ մի վանդակի մեջ տեղավորենք, այդ ժամանակ կտեսնենք, արդյո՞ք կկարողանա իր մայրը ընդդիմանալ ամուսնուն»։

Շուտով Ֆոնդան հեռացրել է գրառումը։
Ֆոնդան 78 տարեկան է, նա երկու անգամ «Օսկարի» է առաջադրվել. 1996 թվականին՝ լավագույն սցենարի և 1997-ին՝ տղամարդու լավագույն դերի համար։

Նախագահի ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքները ԱՄՆ–ում քրեորեն պատժելի են։










































