Ուֆոլոգներին հաջողվել է Կուիկսադա քաղաքում հասնել սեփական կենտրոնի շինարարությանը։ Դրա համար խթան է հանդիսացել գտնված գանգը, որը, ենթադրաբար, այլմոլորակայինի է պատկանում։
Բրազիլիայում ՉԹՕ–ների ուսումնասիրման մեծ կենտրոն են բացելու, որն իր մեջ տիեզերական անոմալ երևույթներին հետևելու համար ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքն է ներառելու։ Շինարարության նախաձեռնողները ուֆոլոգներ Ռոբինսոն Ալինկարը, որը համապատասխան շրջանակներում հայտնի է որպես Բոբ Պյես, և Դիարո դո Նորդեստան են։
Ներկայումս արդեն ավարտվել է համալիրի ընդհանուր նախագիծը, որը բաղկացած է աստղադիտարանից, կոնֆերենս դահլիճից, ինչպես նաև հյուրերի և հենց ուֆոլոգների համար հյուրանոցային համարներից, որոնք ժամանելու են տարբեր երկրներից։







































