«Մանչեսթեր Յունայյթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը տեղեկացրել է, որ ակումբի հարձակվող Ռոբին վան Պերսին ստացած վնասվածքի պատճառով մոտ ժամանակներս չի օգնի թիմին:
Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվողն ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 1 ամսով:
Վան Պերսին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:






































