Իրաքում ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 20 մարդ փախել է «Ալ-Ադելա» բանտից, որը տեղակայված է Բաղդադի հյուսիսում՝ հաղորդում է Associated Press-ը:
Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ փախուստ գործած բանտարկյալների հստակ թվի մասին տվյալները ճշտվում են: ՆԳՆ տվյալներով՝ ազատության մեջ է հայտնվել 22 բանտարկյալ, որոնցից 18-ը ձերբակալվել է, մեկը մահացել է ձերբակալության ժամանակ, իսկ երեքը գտնվում են հետախուզման մեջ:
Միևնույն ժամանակ ոստիկանությունում հայտարարել են, որ փախուստի մեջ է 14 բանտարկյալ, հաջողվել է ձերբակալել 11-ին: Եվս մեկ կասկածյալ և իրավապահ մարմինների մեկ աշխատակից սպանվել են:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան: Բանտարկյալները խաբեությամբ կանչել են բանտապահին, սպանել նրան, վերցրել են զենքը և փախուստի դիմել:









































