Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները միավորվել են «Սիրիացի ապստամբների ճակատ»-ում՝ դիմադրելու համար ոչ միայն Բաշար Ալ-Ասադի կառավարությանը, այլ նաև մյուս խմբավորումներին, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ: Այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը՝ վկայակոչելով ընդդիմության ներկայացուցիչ Քասիմ Սաադեդինին:
Նոր միավորման մեջ մտել է 15 խմբավորում, այդ թվում՝ Սիրիական ազատ բանակի մարտիկները: Սաադեդինի խոսքով՝ հենց Սիրիացի ապստամբների ճակատը, որի նպատակն է պաշտպանել սիրիացի ժողովրդին և պետությունը, հետագայում կդառնա սիրիական բանակի միջուկը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Սիրիայում գործող իսլամիստական ազդեցիկ խմբավորումները միավորվել են «Իսլամական ճակատի» մեջ:










































