Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Եթե այս օրենքն ընդունվի, դրանով ավարտվո՞ւմ է այս հարցի քննարկումը, թե՞ ուղղակի սա հուլիսի 1-ին ընդառաջ լուծում է տրվում. Կառավարությունն այս օրենքի ընդունումից հետո ձեռքերը լվանո՞ւմ է, թե՞ դեռ անելիքներ կան համակարգի բարելավման ուղղությամբ»,- ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հավելեց՝ տվեք մեզ ուղերձներ:
Պատգամավորը նշեց, որ իրենց կուսակցության մեջ կան մարդիկ, ովքեր առաջարկություններ ունեն. «Եթե ինչ-որ ֆորմատով խումբ ձևավորվի, հաշվի առեք նաև մեր ներկայացվածությունը»
Մանրամասները՝ տեսանյութում: