Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների արագ խաղի մրցաշարում Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց հինգերորդ պարտիան` զիջելով ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 39-րդ քայլում: 5-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում 2 միավոր է գրանցել:
Պեկինում հայ գրոսմայստերը հանդես է գալու արագ, կայծակնային եւ «բասկյան համակարգ»-ի ձևաչափերով:






































