ՄԱԿ-ի հանձնաժողովը բացահայտել է Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառման 5 դեպք: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:
Ընդհանուր առմամբ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ուսումնասիրել են 7 դեպք, երբ հակամարտության կողմերին կասկածել են քիմիական զենքի կիրառման մեջ:
Նյարդային համակարգը կաթվածահար անող զարին գազը հավանաբար կիրառվել է 2013-ի մարտին՝ Հալեպ գավառի Հան Ալ-Ասալ գյուղում, ապրիլին՝ Իդլիբ գավառի Սարաքիբ քաղաքում, ինչպես նաև օգոստոսին՝ Դամասկոսի Ջոբար և Աշրաֆիի Սահնայ արվարձաններում: Ավելի վաղ փորձագետները նաև խոստովանել են, որ քիմիական զենք է կիրառվել նաև երկրի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Գուտա գյուղում:











































