Կիևում ազատ են արձակվել «եվրամայդանի» 9 մասնակիցներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին նախագահի վարչակազմի և կառավարության շենքի մոտ կազմակերպված անկարգությունների համար` հաղորդում է Interfax-ը:
«Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Պավել Պետրենկոն հայտարարել էր, որ ընդդիմությունը չի բավարարվի ձեռք բերվածով և կպահանջի գործերի վերանայում և փակում:
Բացի այդ, «Ազատություն» խմբակցության պատգամավոր Օլեգ Մոխնիցկին պատմել է, որ Կիևի Շևչենկոյի շրջանային դատարանը ստացել է ձերբակալվածների մասին 8 վարչական արձանագրություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայդանում ցույցի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ:








































