Իռլանդիան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է ամենագրավիչ երկիրն ամերիկացի զբոսաշրջիկների համար՝ ըստ Global Traveler ամսագրի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հարցումն անցկացվել է պարբերականի 22 հազար ընթերցողների շրջանում, որոնց առաջարկել են ընտրել հանգստի ամենասիրելի վայրը, լավագույն ավիաընկերությունները, հյուրանոցները և այլ զբոսաշրջային ծառայություններ: Հետազոտությունն անցկացվել է ամերիկացիների շրջանում:
Tourism Ireland զբոսաշրջության զարգացման պետական գործակալության գործադիր տնօրեն Նայլ Գիբոնսը հարցման արդյունքներն անվանել է խթան երկրի զբոսաշրջային արդյունաբերության համար:
Գործակալության ղեկավարն ընդգծել է, որ 2013թ. ռեկորդային է ամերիկացի զբոսաշրջիկների թվով, որոնք այցելել են երկիր:
«Ակնկալում ենք, որ տարվա արդյունքներով՝ կղզի կժամանի ԱՄՆ ավելի քան 1 միլիոն քաղաքացի, ինչը ազգային էկոնոմիկայի համար նշանակում է մեկ միլիարդ դոլար»,- ասել է նա:
Զբոսաշրջությունն Իռլանդիայի պետբյուջեի հիմնական եկամուտներից մեկն է (4% ՀՆԱ): Այս ճյուղում աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:










































