Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Արմեն Աշոտյանն առաջարկում է վայելել հայրենի կառավարության աշխատանքները

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյոք կառավարությունը, որ խոստացածի պես չի ապահովել 7 տոկոս տնտեսական աճը, հրաժարակա՞ն է տալու: «Գիտե՞ք ինչն է ինձ ավելի շատ հետաքրքրում նման հարցադրումների մեջ. այդ հարցադրումներն անողները՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որպես կանոն, քննադատում են բացառապես կառավարությանը և փորձում են կառավարությունը դիտարկել իշխանական համակարգից առանձին»,- ասաց նա: Աշոտյանի խոսքով՝ հնարավոր է՝ այդպես ավելի հեշտ է քաղաքական գործունեություն վարել, գուցե կառավարությանը քննադատելու, հրաժարական պահանջելու համար մեծ խիզախություն այսօր պետք չէ, կամ գուցե այդպես ավելի հարմար է: Ամենակարևորը, ըստ նախարարի, այն է, որ եթե անգամ, տեսականորեն, այս կառավարությունը հրաժարական տա, մեկ է՝ հաջորդ կառավարությունը կազմավորելու է նույն քաղաքական թիմը:

Ըստ Աշոտյանի՝ քաղաքական թիմը շատ լավ գիտի՝ նախարարական պաշտոններ զբաղեցնելու համար իր ներսում այսօր կադրային լավ ռեսուրս ունի՞: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կադրերի մեջ չի՞ գտնվի մեկը, որը 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, նախարարը նշեց, որ նախագահի՝ կառավարության նիստում հնչած հորդորը՝ գրանցել յոթտոկոսանոց տնտեսական աճ, քաղաքական հորդոր է եղել:

«Եթե ուշադիր նայեք ծրագիրը, կտեսնեք, որ նվազագույն շեմը, որ դրված է կառավարության կողմից՝ որպես տնտեսական աճ, 5 տոկոս է: Հետևաբար, մենք դնում ենք ցանկություններ, գաղափարներ, դրանց հասնելու համար գործադրում ենք ջանքեր, և եթե ցուցանիշները չենք հասցնում, դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի՛ մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ դուք էլ եք վստահում իր քաղաքական գործունեությանը»,- ասաց նա՝ նշելով, որ երբ նախագահը հարկ համարի նման տեսակի խնդիրներ բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի այն տեղը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն: Իսկ նման գործընթաց դեռևս չկա:

«Վայելե՛ք հայրենի կառավարության աշխատանքները»,- առաջարկեց ԿԳ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում