Հորիզոնական ջրվեժը գտնվում է Արևմտյան Ավստրալիայում: Մաքլարթի լեռնաշղթայի միջնամասում հոսքային ալիքները հսկայական քանակությամբ ջուր են լցնում` ստեղծելով 5 մետր բարձրությամբ ժամանակավոր ջրվեժ:
Երբ հոսանքի ուղղությունը փոխվում է, ջրվեժն առաջանում է լեռնաշղթայի մյուս կողմից: 2 քարաժայռերը, որոնց միջով անցնում է ջուրը, գտնվում են դեմ դիմաց` մոտ 300 մետր հեռավորության վրա:
Ջրային հոսանքների և տեղատվության ժամանակ ջուրը ժայռերի առջևի հատվածում ավելի արագ է կուտակվում, քան կարող է անցնել նրանց միջով: Դա էլ իր հերթին ստեղծում է ջրվեժի զարմանալի էֆեկտ, երբ ջուրը ձգտում է անցնել ավելի նեղ հատվածով, իսկ քարաժայռերի մյուս կողմում «հանդիպում» է ջրի ավելի ցածր մակարդակի ու թափվում այնտեղ:
Այս մասին գրում է Biblionews.ru կայքը:







































