Այսօր՝ հունիսի 13-ին, Ազգային ժողովում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը անդրադարձավ եթերով հեռարձակվող մի ծրագրի, որի բուն իմաստը խաղարկությունն է. «Զանգահարեք՝ ասեք բառը, որ թաքնված է. ռուսերեն մի լավ բառ կա՝ լախատրոն, որի ընթացքում քաղաքացին զանգում է և շատ երկար սպասում է ու դրա համար գումար է վճարում»:
Նրա խոսքով՝ մարդկանց ժամանակակից կազինոյի հեռուստատեսային տարբերակ ենք տալիս ու նրանց խաբում. «Դա խաբեբայություն է»:
Ի պատասխան՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ ինքը նման արտահայտություն իրեն թույլ չէր տա. «Իրավական դաշտում խնդիր չկա, և ժամն էլ փոխվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում: