Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարծում, որ իր գլխավորած թիմը մտնում է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի ֆավորիտների մեջ: Ըստ պորտուգալացի մասնագետի` լոնդոնյան ակումբը հավակնորդների միայն երկրորդ կարգում է, իսկ գլխավոր ֆավորիտներն են «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:
« «Բավարիա»-ն Եվրոպայի չեմպիոնն է, գրանդ ակումբ է, ունի նոր մարզիչ, սակայն ֆուտբոլիստները չեն փոխվել. անհավանական կայունություն: Մյունխենյան ակումբը հաղթեց նախորդ մրցաշրջանում, դուրս եկավ եզրափակիչ դրան նախորդող տարում, ինչպես նաև 2010 թվականին:
Այսպիսի մակարդակում նրանց կայունությանը կարելի է միայն նախանձել: Կան նաև «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը: Այս 3 թիմերն առանձնանում են»,- ասել է Մոուրինյոն:








































