Չինացի բանվորն ասում է, որ հսկայական երկաթե կոշիկներով (յուրաքանչյուրի քաշը 196 կիլոգրամ է) ամենօրյա զբոսանքն օգնում է ազատվել մեջքի ցավերից:
Յոթ տարի շարունակ Չժան Ֆուխինգը տառապել է մեջքի ցավերից, սակայն դրանցից ազատվել նրան օգնել է երկաթե կոշիկներով քայլելը: Տղամարդու խոսքերով՝ այս կոշիկներով օրական 15 մետր քայլելը կարող է բուժել մեջքի ցավը և թութքը:
52-ամյա տղամարդը պնդում է, որ ծանր կոշիկներով քայլել իրեն օգնում է չինական հնագույն մեթոդը, որը կապված է մարմնի էներգիայի հոսքի կառավարման հետ: Այդ կոշիկները մարդկանց մեծամասնությունն ուղղակի ի վիճակի չի լինի նույնիսկ բարձրացնել գետնից:
«Շարժվել ինձ օգնում են ոչ թե ուժեղ մկանները, այլ ներքին ուժը»,- ասել է նա Mail Online-ին տված հարցազրույցում: Ինչպես խոստովանել է Ֆուխինգը՝ իր օրինակը շատ համերկրացիների է ոգևորել: Այժմ տղամարդը փոքր ֆաբրիկայում մետաղյա կոշիկներ է արտադրում, որից հետո համացանցում վաճառում է դրանք: 19 կիլոգրամ քաշով կոշիկի մեկ զույգը 85 դոլար արժե, սակայն կան նաև ավելի ծանր տարբերակներ:








































