Մարզպետների գործը մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելն է, ոչ թե կուսակցական քարոզչություն իրականացնելը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ական մարզպետներն արդեն գյուղապետերի միջոցով նախընտրական քարոզչություն են իրականացնում՝ պատրաստվելով խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ եթե կան փաստեր, որ մարզպետները իրենց աշխատանքային ժամերին զբաղվում են քաղաքական բնույթի քարոզչությամբ, ապա նրանք կպատժվեն. «Մարզպետների գործը մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելն է, ոչ թե կուսակցական քարոզչություն իրականացնելը։ Ու կապ չունի խոսքը որ կուսակցությանը քարոզելուն է վերաբերում»,-ասաց նա։