Thursday, 06 06 2024
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Մանե Թանդիլյանը մարտահրավեր նետեց․ գնդակը ՀՅԴ-ի դաշտում է․ քննարկում «Առաջինում»

Նախօրեին Կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի բանավեճը կամ պարզապես բախումն իրապես արտացոլում է այն իրավիճակը, որն անխուսափելիորեն առաջանալու է ավելի լայն մակարդակում: Արմեն Ռուսատմյանն, օրինակ, արդեն հայտարարել է, որ չեն տեսնում քայլեր գերվարչապետության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև խոսել է պարտադրվող որոշումների մասին: Վերլուծաբանները կարծում են, որ նախընտրական այս դրսևորումները տրամաբանական տարբեր մոտիվացիաներով լինելու են պարբերաբար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ ծավալված քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Անդրադառնալով այն փաստին, որ Մանե Թանդիլյանն այսօր հրաժարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, Անժելա Խաչատրյանը նշեց. «Մեր քաղաքական գործիչները մոռանում են, թե երկու տարի կամ երկու ամիս առաջ ինչ են ասել, այս դեպքում կարևոր է, որ մարդը իր ասածներին տեր է կանգնում և անգամ հրաժարվում է նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք՝ նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Մանե Թանդիլյանն իր դիրքորոշումը հայտնել էր պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով:

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ կառավարման ոճը և վիճակը փոխվել է. «Այսօր ունենք բազմակուսակցության տարրը, ինչը նախկինում մեռած էր: ՀՅԴ-ն Նախորդ կառավարության կազմում էր, բայց ՀՅԴ ներկայացուցչի մտքով անգամ չէր անցնի այլ կարծիք հայտնել կառավարության ղեկավարին կամ նախագահին: Բացի դրանից՝ քաղաքական դաշտը Հայաստանում մեռած էր… Կարևոր է, որ դիրքորոշում է արտահայտում կոալիցիայի ներկայացուցիչ, նա քաղաքական որոշում է կայացնում և քաղաքական պատասխանատվություն է վերցնում, հրաժարական է տալիս ոչ միայն նախարարի պաշտոնից, այլ նաև դուրս է գալիս կուսակցությունից… Մանե Թանդիլյանը ազնիվ գտնվեց և ԼՀԿ-ին անհարմար դրության մեջ չդրեց՝ հեռանալով կուսակցությունից»:
Կարո Եղնուկյանի դիտարկմամբ՝ այսօրվա հայաստանյան իշխանությունն ունի ոչ նորմալ կառուցվածք: Նրա խոսքով՝ թիմը չի կազմվել բանակցությունների, փոխհամաձայնությունների արդյունքում, դրա համար ստեղծվել է ոչ նորմալ իրավիճակ, կառավարության անդամները պետք է ենթարկվեն Փաշինյանին, բայց իրենք էլ իրենց դիրքորոշումն ունեն, և ճգնաժամը խորանալու է:

«Մանե Թանդիլյանի հրաժարականը պատասխանատու քաղաքական գործչի քայլ է,- ընդգծեց Սաքունցը: Ա. Խաչատրյանը հավելեց. «Մանե Թանդիլյանը մարտահրավեր նետեց կառավարության մյուս անդամներին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում