Այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փաստ է՝ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր. «Կարեն Կարապետյանը երկնելով «Բարեգործության մասին» այս օրենքը՝ թիրախավորել էր միմիայն Գագիկ Ծառուկյանին: Սա հասկանալի է»:
Նրա խոսքով՝ անհասկանալի է, սակայն, թե ինչու է այս կառավարությունը որպես իր առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը բերում մի օրենք մի երկրում, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է ևս 30 տոկոս աշխատող աղքատների թիվը. «Փորձում են կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին»:
Նա հարց բարձրացրեց, թե ով է լինելու այդ մեկը, որ որոշումներ կայացնելու մոնոպոլիա է ունենալու, թե՝ ինչը պիտի համարել բարեգործություն, ինչը՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում: