Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր մտադրությունը: Այս մասին է վկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հայտարարությունը:
«Տևական քննարկման ժամանակ նախագահը հավաստիացրեց, որ պատրաստ է երկխոսություն սկսել, և ես նրան կոչ արեցի անել դա: Նա կրկնեց նաև Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր ցանկությունը»,- նշել է Էշթոնը:
Դրանից բացի, ԵՄ դիվանագիտության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և նշել է, որ ցուցարարների դեմ ուժի կիրառումը կարող է բարդացնել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական լուծումը:








































