Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է երկրպագուներին իր խիզախությամբ՝ սոցցանցում հրապարակելով նոր առավոտյան լուսանկար՝ իր երեք երեխաների հետ:

Երկու դուստրերի և որդու մայրիկին՝ Քիմ Քարդաշյանին, գրեթե հնարավոր չէ «բռնացնել» առանց դիմահարդարման: Տեսախցիկների և երկրպագուների առջև Քիմը մշտապես հայտնվում է պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ: Սակայն նոր լուսանկարը Քիմ Քարդաշյանին ցույց է տվել այլ՝ ավելի հասուն կողմից՝ նկատել են երկրպագուները:







































