Axon ընկերությունը և անօդաչուների կոնցեռն-արտադրող DJI-ը ԱՄՆ ուժային և իրավապահ գերատեսչություններին կվաճառեն պարեկային անօդաչուներ՝ Axon ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Gizmodo առցանց պարբերականը:
Ենթադրվում է, որ Evidence.com ծառայությունը կմշակի անօդաչուների խցիկներից ստացված տվյալները:

Ինչպես ընդգծվում է՝ անօդաչուները ծառայության մեջ ավելի էժան են, քան համապատասխան ոլորտի մասնագետները, ինչպես նաև ամբողջովին մեքենայացված են:
«DJI Axon Air գործընկերության շրջանակներում կամրապնդվեն և կընդլայնվեն իրավապահ մարմինների հնարավորությունները հասարակական անվտանգության հարցում»,- ընդգծել է DJI-ի տնօրեն Մայքլ Պերրին:








































