ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առավելագույնս պատրաստ է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին, որը կկայանա երկու օրից՝ հունիսի 12-ին, Սինգապուրում:
«Սկսվում է ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև պատմական գագաթնաժողովը: Ինչպես այս շաբաթ հայտարարել է նախագահ Թրամփը, ինքը վստահությամբ է մոտենում այդ գագաթնաժողովին: Ճշմարտությունն այն է, որ նա պատրաստվել է դրան իր ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է Փենսը:
Ավելի վաղ Թրամփը հաղորդել է, որ արդեն թռչում է Սինգապուր՝ հյուսիսկորեական առաջնորդի հետ հանդիպման, և հույս է հայտնել, որ կհասնեն «հրաշալի» արդյունքների:









































