ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչ Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը, մտադիր է անձամբ հանդիպել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով հանդիպման նախապատրաստմանը ծանոթ պաշտոնյաներին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ծրագրվում է, որ այդ պահին սենյակում կլինեն միայն պետությունների ղեկավարները և նրանց թարգմանիչները, պատվիրակությունը մինչ զրույցը ներկա չի լինի: Այնուհետև բանակցություններին կմիանան քաղաքական գործիչների օգնականները՝ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը՝ ամերիկյան կողմից, և Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կիմ Յոն, Հյուսիսային Կորեայի կողմից:
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 12-ին, տեղի ժամանակով ժամը 9-ին (Երևանի ժամանակով՝ 4:00-ին):







































