Monday, 06 07 2026
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սահմանադրական ճոճանակ

Խորհրդարանական քաղաքական ոչ իշխանական կոչվող ուժերը կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչով համակարգի ներդրման սահմանադրականության հարցը վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Այստեղ առկա է շատ ուշագրավ մի պահ՝ բացի, իհարկե, այն հանգամանքից, որ այս համակարգը հարուցել է բնակչության դժգոհությունը, և Հայաստանի քաղաքացիները պարզապես չեն ցանկանում պարտադրված կերպով կատարել ինչ-որ հատկացումներ, որոնք հետ են ստանալու՝ եթե ստանան, մի քանի տասնյակ տարի հետո: Սակայն ռեֆորմի, այսպես ասած, բովանդակային մասը թողնենք մասնագետներին, առավել ևս, որ այստեղ կարծես թե կարծիքների պակաս չի զգացվում:

Շատ ավելի հետաքրքրական է խնդրի, այսպես ասած, սահմանադրականության հարցը, քանի որ այստեղ դրսևորվում է Հայաստանի Սահմանադրության հանդեպ կոնյունկտուրային վերաբերմունքը՝ իր ողջ պերճանքով ու թշվառությամբ:

ՍԴ դիմող ուժերի շարքում են նաև քաղաքական ուժեր, որոնք տարիներ առաջ կողմ են քվեարկել կուտակային այս համակարգի մասին օրենքին: Մասնավորապես, կողմ է քվեարկել, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն այսօր համարվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկող ուժերից մեկը:

Ահա այս իրավիճակում առաջանում է հարց՝ կապված օրենքի քվեարկության հետ: Երբ 2010 թվականին քվեարկվում էր օրենքը, մի՞թե ԲՀԿ-ն չէր տեսնում սահմանադրականության հետ կապված խնդիրները, որ կողմ էր քվեարկում այդ օրենքին: Խնդիրը բացարձակապես այն չէ, որ եթե ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, այսօր իրավունք չունի վերանայել իր մոտեցումը. ի վերջո՝ փոխվում են ժամանակներն ու իրողությունները: Խնդիրը նաև այն չէ, որ եթե կողմ են քվեարկել, ուրեմն իրավունք չունեն միանալ ՍԴ-ում վիճարկելու գործընթացին:

Հարցն այստեղ Սահմանադրության հանդեպ վերաբերմունքն է, ինչը, ըստ էության, պայմանավորված է փաստորեն քաղաքական կոնյունկտուրայով: Երբ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ խնդիրներ չունի, ապա առանց սահմանադրականության հարց քննարկելու և դիտարկելու քվեարկում է ՀՀԿ-ի նախագծերի օգտին, իսկ երբ հետո առաջանում են խնդիրներ, հանկարծ ի հայտ են գալիս կասկածներ սահմանադրականության վերաբերյալ:

Սահմանադրության հանդեպ նման վերաբերմունքն է այստեղ ամենաէականը. երբ պետք չէ, Սահմանադրության մասին չի հիշում ոչ ոք, իսկ երբ պետք է, բոլորը վազում են Սահմանադրական դատարան:

Ի դեպ, Հայաստանի քաղաքական դաշտում Սահմանադրության հանդեպ նմանօրինակ վերաբերմունքն է նաև պատճառը, որ Հայաստանում Սահմանադրությունն ընդամենը թուղթ էլ մնացել է՝ չի դարձել ոչ միայն իշխանությունների գործունեության հիմքը, այլ նաև հասարակական մշակույթի ելակետը: Սահմանադրության հանդեպ նմանօրինակ վերաբերմունքն է նաև պատճառը, որ Սահմանադրական դատարանում միշտ հաղթում են իշխանությունները, ոչ թե Սահմանադրությունը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում