Վրաստանի արևելքում զբոսաշրջիկների ավտոբուսը վթարից հետո ընկել է ձորը. 4 մարդ զոհվել է՝ երեք կին և մեկ երեխա՝ տեղեկացնում է newsone.ua-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Կախեթիի շրջանում: Վթարի պատճառը ներկա պահին հայտնի չէ: Փրկարարները օգնում են մնացած ուղևորներին կիրճից դուրս գալու. նրանց մեջ կան տուժածներ:
Միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել:







































