Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողները երեկվանից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով լուծել բոլոր այն խնդիրները, որոնք իրենք ունեն՝ տեխնիկական հագեցվածություն, պրակտիկայի հնարավորություն, ուսման բարձր վարձավճարի դիմաց որակյալ կրթության ապահովում և այլն։
Նշվածի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ։
– Պարոն Մուրադյան, ինչո՞ւ են ուսանողները բողոքում։ Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք։ Խնդրում եմ մեկնաբանեք բուհում ստեղծված իրավիճակը։
– Երկրում փոփոխությունների մթնոլորտ է, և բնական է, որ դրանք պիտի արտացոլվեն բուհերում։ Մենք մոտ 10 օր առաջ հանդիպեցինք, լսեցինք ուսանողներին և գրավոր պատասխանեցինք բոլոր առաջ քաշված հարցերին։ Իհարկե, խնդիրներ կան, մեր ամբողջ հանրության մեջ կա, Հայաստանում կա։ Ուսանողները հակված են կրճատել ոչ մասնագիտական համարվող առարկաները, և մենք առաջարկեցինք ստեղծել մասնագիտական խմբեր՝ ըստ ֆակուլտետների։ Այս ամեն ինչը հնարավոր կլինի երկրորդ ուսումնական տարվանից։ Եթե իրոք այսքան ակտիվ ներգրավվեն աշխատանքի մեջ, մենք կունենանք նոր ուսումնական ծրագիր։
– Կրթության նախարարի հետ հանդիպում եղե՞լ է։
– Մենք հավանաբար շաբաթ օրը կհանդիպենք և կոնկրետ բուհի խնդիրները կներկայացնենք։ Բնականաբար, մեր ուսանողները կարող են ունենալ խնդիրներ, այնպես չէ, որ ամեն ինչ լավ է։
Մանրամասները՝ տեսանյութում:









































