«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը իր ազատ արձակվելը կապում է ինչպես երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով, այնպես էլ հանրության մեջ տեղի ունեցած փոփոխություններով:
Արդեն ազատության մեջ Արամը պատրաստվում է բուժումներ ստանալ եւ շարունակել ուսումը:
«Պայքարն ավարտված չէ, սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան, ընդհանուր հայությամբ նվիրվենք գործին, շենացնենք մեր երկիրը և 400 հազար քառակուսի մետր հետ բերենք»,-նշեց Արամ Մանուկյանը:









































