1976-ին զոհված` Բրազիլիայի նախագահ Ժուսելինու Կուբիչեկը դավադրության զոհ է դարձել, որը կազմակերպել է ռազմական դիկտատուրան: BBC News-ը հաղորդում է, որ նման եզրահանգման է եկել հատուկ քննչական հանձնաժողովը, որի կազմի մեջ են մտնում Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի անդամները: Հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:
Կուբիչեկի մահվան գործը հետաքննելիս հանձնաժողովը պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ է հայտնաբերել, իսկ պաշտոնական տվյալներում` գործընթացային սխալներ և հակասական տվյալներ: Քաղաքական սպանության տարբերակը հաստատում են նաև վկաների ցուցմունքները, այդ թվում՝ նաև ավտոբուսի վարորդի, որի հետ 1976-ի օգոստոսի 22-ին բախվել է նախկին նախագահի ավտոմեքենան:
Համաձայն նախկին պաշտոնական տարբերակի` ավտովթարը, որի ժամանակ զոհվել է նախկին նախագահը, դժբախտ պատահար է եղել, սակայն երկրում երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ այն կազմակերպել է ռազմական դիկտատուրան:









































