Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

ՀՀ արտաքին քաղաքական կուրսում Ռուսաստանի հետ հարաբերությունները հատուկ տեղ ունեն. ԱԳ նախարար

Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսության մակարդակում կա հիանալի փոխըմբռնում: Ընդ որում, այդ երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է, այլև երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով: Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք շատ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կայունությունը և  հետևողականությունը մնում է անփոփոխ, այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ ընդգծված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում այդ ձևակերպման հիման վրա»,-  ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների զարգացման օրերին Ռուսաստանի փորձագիտական դաշտից հնչած գնահատականներին, հատկապես Միխայիլ Լեոնտևի հնչեցրած հայտարարություններին, նախարարը նշել է, որ գուցե պետք չէ դրա վրա զարմանալ, բայց, այդուհանդերձ, դա ցավոտ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հայկական կողմը կշարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի հստակ տեսնելու այն, ինչ տեղի է ունեցել հայ հասարակության շրջանում:

«Դա խորապես ներքին քաղաքական հարց էր, որը չունի որևէ աշխարհաքաղաքական երանգ: Դա ավելի քան հստակ ասված էր և ներկայացված:  Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակն անպայման դա ցույց կտա, և փորձագետները կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ: Թեպետ մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ընկալումը լինի արագ»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ միգուցե գայթակղիչ է անցկացնել զուգահեռներ այլ իրավիճակների միջև, և միգուցե հենց դրանում է կայանում փորձագիտական հանրության աշխատանքը: «Բայց մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ այն ինչ կատարվել է Հայաստանում, խորապես ներհայաստանյան գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգների»,- հավելել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում