Ինչպես հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը, թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում վայրէջք են կատարել մի շարք բեռնատար ռազմական օդանավեր, ինչպես նաև սահմանամերձ Շեմդինլի շրջանի մոտ նկատվել է շուրջ 20 զրահապատ ռազմական մեքենաների կուտակում։
Նշենք, որ օրերս Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան ցանկացած պահի կարող է գործողություններ սկսել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն»խմբավորման դեմ, որոնց նպատակն է հիմնել քրդական անկախ պետություն:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:









































