Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գիտնականները հնագույն իրերը հետազոտելու լրացուցիչ հնարավորություն են ստացել՝ գրում է vlasti.net-ը:

Նորագույն տեխնոլոգիաները հասանելի են նաև արվեստաբաններին: Ինֆրակարմիր սքանավորման միջոցով այժմ հնարավոր է ուսումնասիրել կտավի բոլոր շերտերը, տեսնել նկարչի առաջին էսքիզները, նույնիսկ գաղտնի ուղերձները:
Վերջերս հետազոտող Ջոն Դելանը, Գեղարվեստի թանգարանի ճապոնացի գործընկերների հետ վերլուծել է Պիկասոյի՝ «Մայրը և մանուկը ծովափին» կտավը: Սքաները ճանաչել է ոչ միայն կտավի շերտերը, այլև 1902թ. հունվարի 18-ի Le Journal-ի հետքերը:









































