«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը Կառավարության ծրագիրը համարում է շատ լուրջ․ «Այն քաղաքական է, ունի հստակ կողմնորոշում, ունի իր առջև դրված խնդիր: Երբ կառավարությունը ինքնուրույն քաղաքականություն է վարում և աշխատում էհանուն պետության և ոչ թե հանուն գրպանի, ուրեմն կունենա հաջողություն»:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ին առաջիկա 20 տարում մեր հասարակությունը թույլ չի տա իշխանության ղեկին․ «Ցավում եմ, ՀՀԿ-ն այնպիսի ընդդիմություն կլինի, որը առաջիկա 20․30 տարի չի լինի իշխանության ղեկին»:
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում կունենանք նորմալ ընդդիմություն և իշխանություն․ «ՀՀԿ-ում կան նորմալ մարդիկ, այդ կուսակցությունը պետք է որոշակի գործընթաց անցնի, ինքնամաքրվի և չդառնա տեխնիկական խնդիր լուծող թիմ:Այս ծրագրի պատասխանտուն ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, կամ «Ծառուկյան դաշինքը, այլ հասարակությունը, որը ձևավորել է վստահության կառավարություն: Ես պատասխանատու եմ այս կառավարության ծրագրի համար, կողմ եմ քվեարկելու»,-նշեց Զուրաբյանը: