ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Արթուր Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:
Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով:
Դեսպան Քիսլերը պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:
Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և մտքեր փոխանակել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:








































