Կանադայի սենատը քվեարկելու է C-45 օրինագծի համար, որը ենթադրում է 18 տարին լրացած անձանց համար մարիխուանայի օգտագործման և ձեռք բերման օրինականացումը։
Օրինագիծն արդեն անցել է Համայնքների պալատով։ Այն հավանության է արժանացել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կողմից։

Սենատը ուսումնասիրել է օրինագիծը վեց ամիսների ընթացքում և ենթադրվում է, որ հավանություն է տալու դրան։
Կանադան «Մեծ յոթնյակի» երկրներից առաջինն է լինելու, որը օրինականացնում է թմրանյութը ողջ երկրի տարածքում։

Մարիխուանայի օրինականացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Կանադայի տնտեսության վրա։ Deloitte ֆինանսական ընկերության հաշվետվության համաձայն՝ օրինական մարիխուանայի բիզնեսը երկրին մոտ 6 միլիարդ դոլար գումար կբերի։
Օրինագծի համաձայն՝ չափահասները կարող են մինչև 30 գրամ կանեփ պահել իրենց մոտ։ Եթե հասարակական վայրում կամ ձեր մեքենայում 30 գրամից ավել թմրանյութ գտնեն, ձեզ մինչև հինգ տարի ազատազրկում է սպառնալու։












































