Սահմանադրության երկու հայրերը, ովքեր ձևել էին այն ՀՀԿ-ի և նրա ղեկավարի վրայով, նրանց ամենավատագույն երազում չէր կարող անցնել նման քաղաքական իրավիճակ, երբ ՀՀԿ-ն կարող է լինել մեծամասնություն, իսկ այսօր ոչ մեծամասնություն, կառավարությունն էլ փոքրամասնության ձեռքում:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
«Նման ոչ ստանդարտ իրավիճակի համար նրանք սահմանադրությունում ըստ էության լուծումներ չեն նախատեսել»,-նշեց Զոհրաբյանը:
ՀՀԿ ղեկավար կազմի որևէ ներկայացուցիչ իր կամքով հրաժարական տա, պատգամավորի կարծիքով՝ միակ տարբերակը ՀՀԿ-ին անվստահություն հայտնելն է, բայց դեռ նման քննարկում չկա:





































