Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Էս ամբիոնից երբևէ հնչեցվե՞լ է անթերի ծրագիր. այնպիսի տպավորություն է՝ կարծես մենք Նիկոլ Փաշինյանից և իր ծրագրից դրախտի ուղեգիր ենք ակնկալում: Այդպիսի բան չի լինում»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ, բնական է, ծրագիրը կարող է ունենալ նաև թերություններ:
Նրա խոսքով՝ սա ծրագիր է մի կարևորագույն հարց լուծելու համար. «Որ ժողովուրդն է իշխանության տերը, որ ժողովուրդը պիտի թելադրի քաղաքական օրակարգ և ոչ թե տառապի իշխանավորի ֆանտազիայի ձեռքին»:
Նա նշեց, որ այս կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ժողովուրդն իրենց բերել է, իսկ սխալվելու դեպքում՝ իրենց էլ ուղարկելու է. «Բայց եկեք հավատանք, թույլ տանք, որ մարդիկ աշխատեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































