Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Ես իմ քաղաքական կենսագրության ընթացքում շատ ծրագրեր եմ տեսել՝ թե՛ թվերով լեցուն, թե՛ առանց թվի, և ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն: Էական նշանակություն ունի կառավարության հռչակած քաղաքական արդյունավետությունը: Քննարկվող փաստաթուղթը շատ ավելի տեսլական է»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը քայլեր է անում ոչ թե իր հնարավորությունների սահմաններում, այլ իր նպատակադրումների սահմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում:








































