Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վարչապետից հետաքրքրվեց. «Այս փաստաթղթի նկատմամբ 3 խմբակցություններն էլ հավասարաչափ կրո՞ւմ են պատասխանատվություն, թե՞ ոչ»:
«Կարծում եմ, որ կառավարության գործունեության համար և Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որը կազմակերպել է և իրականացրել է ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը: Եվ մենք հույս ունենք, որ խորհրդարանական բոլոր ուժերը կաջակցեն կառավարությանը այդ պատասխանատվությունը պատշաճ մակարդակով կրելու համար»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: