Friday, 03 07 2026
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան

«Հայ ժողովրդի շնորհիվ իմ կյանքը լիովին փոխվեց». Մարգարիտ Բարանկիցե

«Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի կյանքը հայ ժողովրդի շնորհիվ լիովին փոխվել է:

Բարանկիցեն այս մասին ասաց Հայաստանում 2018-ի հերոսների՝ հարյուրավոր հանդիսատեսի հետ հանդիպմանը:

«Երբ ես կորցրեցի իմ հայրենիքն ու ամեն հույս, հայ ժողովուրդը երևան եկավ: Հայերը Բուրունդիի փախստականներին կյանք ու հույս պարգևեցին, արժանապատվություն հաղորդեցին»,-ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը:

Մարգարիտ Բարանկիցեն հիմնել է Խաղաղության խնամքի տունն ու REMA հիվանդանոցը՝ երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին  ու փախստականներին խնամելու համար: Նա իր կյանքը նվիրել է դաժանությունից ու բռնությունից փախչող երեխաներին ապահով օթևան ու կրթություն տալու գործին: Հազարավոր մարդկանց կյանքի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար ստացել է «Ավրորա» մրցանակը և 1 մլն դոլար:

Երբ նվիրվել է այդ գործին՝ շատ երիտասարդ է եղել: Շատերն ասել են, որ նա խենթ է: «Ես ընդամենը 24 տարեկան էի և ցանկանում էի պայքարել հասարակության մեջ անարդարության դեմ: Սակայն ես գիտակցում էի, որ սերը կհաղթի»,-նշեց Մարգարիտ Բարանկիցեն:

Երբ Բուրունդիում պատերազմը նոր էր բռնկվել՝ նա հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել հութու ցեղին պատկանող 72 ամենամոտ հարևաններին: Նրանց բոլորին, սակայն, գտել են և տեղում սպանել՝ Մարգարիտին ստիպելով դառնալ ոճրի ականատեսը: Այդ սոսկալի փորձությունից հետո նա սկսել է փախստականներին ու երեխաներին փրկելու և խնամելու իր գործունեությունը: Հաջորդ 20 տարում նրան հաջողվել է փրկել և կրթության տալ մոտ 30 000 երեխայի, իսկ 2008-ին նա հիմնադրել է հիվանդանոց, որտեղ արդեն բուժում է ստացել ավելի քան 80 000 մարդ: «2015-ին ես ստիպված էի լքել իմ երկիրը՝ իմ հիմնած դպրոցն ու կառուցած  հիվանդանոցը: Սակայն ինձ ասացի, որ երբեք չպետք է հանձնվեմ: Եվ հայ ժողովրդի շնորհիվ ես կրկին հավատում եմ»,-ասաց Մարգարիտ Բարանկիցեն ու շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում